Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ֆիալկա ՀԱԽԻՆՅԱՆ. Բաց նամակ կարոտախեղդ եղող եղբորս և մյուս արտագաղթածներին

Ֆիալկա ՀԱԽԻՆՅԱՆ. Բաց նամակ կարոտախեղդ եղող եղբորս և մյուս արտագաղթածներին
16.03.2015 | 14:34

Սիրելի իմ հայրենակիցներ, արտագաղթող հայեր, մի՛ թողեք ձեր տուն ու տեղը օտար զավթիչներին, մի՛ հեռացեք Հայաստանից, հույսներդ մի՛ դրեք ձեզ ստրուկի նման իրենց ճիրաններում պահող պետությունների այլազգի գործատուների վրա: Ձեզ հույս մի տվեք, թե կարոտներդ կառնեք վիրտուալ շփումներով, ՍՈՒՏ Է, վիրտուալ շփումը համ ու հոտ չունի, հայի հյուրասիրություն չունի, հարևանի (թող որ, նաև վատ) զգացողություն չունի, բարեկամին ու հարազատին փաթաթվելու, համբուրելու, կարոտից գլուխը կրծքին դնելու, լացելու հնարավորություն չունի, տատի–պապի, ծնող–հարազատի գերեզմանը հարգելու հնարավորություն չունի:
Վիրտուալ շփումը, ոնց որ Lենինը՝ դամբարանում, մեջը հոգի ու շունչ չունի: Եթե այդպես լիներ, ես էլ ամեն օր արտասահմանյան մի երկրի բնակիչ կլինեի: ՀԱՅՐԵՆԻՔԸ, ծննդավայրը, բարբառը, երկրի համն ու հոտը, հարազատիդ մոտը ոչինչ ու ոչ-ոք փոխարինել չի կարող: ԽԱԲԿԱՆՔ է, ԵՐԱԶԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ, որից երեխաներ չեն ծնվում:
ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԾՆՎԻ, մեծանա, ոտքի տակ իր հողի ամրությունն զգա: ՄԱՐՏԱԴԱՇՏԻՑ ԹՈՒՅԼԵՐՆ ԵՆ ՀԵՌԱՆՈՒՄ: Հեռանալու փոխարեն վիճեք, կռվեք, խփեք, սատկացրեք ձեզ ձեր տնից դուրս քշողին, ձեզ արհամարհողին, նվաստացնողին, ձեր գրպանը մտնողին, ձեր հոգին թունավորողին ու դառնացնողին:
Մի՛ օտարացեք ու մի՛ թույլ տվեք, որ ձեր երեխան, վաղն էլ՝ թոռը, դառնան ռուսահայ, ֆրանսահայ, թրքահայ, հայ..., հայ..., հայ-հա՜յ:
Պատմությունը մեզ չի ների, եկող սերունդները մեզ չեն ների:
Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ՆԶՈՎՅԱԼ ԼԻՆԵԼ:

Դիտվել է՝ 4550

Մեկնաբանություններ